вторник, 4 декабря 2012 г.

Իմ շրջապատը



Ես սիրում եմ իմ շրջապատը և իմ շրջապատում գտնվող բոլոր ընկերներիս, քազնի նրանց ես ինքս եմ ընտրում: Իմ շրջապատում իմ հարազատ մարդիկ են, իմ ընկերները, բարեկամները, ծանոթները և այլն: 
Իհարկե չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի և իմ շրջապատում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր անում են քայլեր, որոնք ինձ դուր չեն գալիս, և ես փորձում եմ նրանց հասկացնել, ցույց տալ իրենց սխալները:Այդ պահերին  ես շատ եմ ուրախանում, երբ նրանք հասկանում, ընդունում ու փորձում են շտկել իրենց սխալները: Դա ինձ հետ էլ է լինում, ես ինքս էլ կատարյալ չեմ, և իմ ընկերները ինձ ևս ուղղում են: 
Իսկական ընկերը նա է, ով քեզ հետ է և′ դժվարին, և′ ուրախ պահերին: Ես ունեմ այդպիսի ընկերներ, ովքեր ինձ համար ամենաթանկն են այս աշխարհում: Քանզի գիտակցում եմ, որ նրանք միշտ ինձ հետ են, իսկ ինչ վերաբերում է վեճերին, մենք վիճում ենք, բայց ես գիտեմ, որ այդ վեճերը մեզ երբեք չեն բաժանի,  քանզի այն չնչին բան է մեր ընկերության դեմ:Իմ շրջապատը
Ես սիրում եմ իմ շրջապատը և իմ շրջապատում գտնվող բոլոր ընկերներիս, քազնի նրանց ես ինքս եմ ընտրում: Իմ շրջապատում իմ հարազատ մարդիկ են, իմ ընկերները, բարեկամները, ծանոթները և այլն: 
Իհարկե չկա այնպիսի մարդ, որ կատարյալ լինի և իմ շրջապատում էլ կան այնպիսի մարդիկ, ովքեր անում են քայլեր, որոնք ինձ դուր չեն գալիս, և ես փորձում եմ նրանց հասկացնել, ցույց տալ իրենց սխալները:Այդ պահերին  ես շատ եմ ուրախանում, երբ նրանք հասկանում, ընդունում ու փորձում են շտկել իրենց սխալները: Դա ինձ հետ էլ է լինում, ես ինքս էլ կատարյալ չեմ, և իմ ընկերները ինձ ևս ուղղում են: 
Իսկական ընկերը նա է, ով քեզ հետ է և′ դժվարին, և′ ուրախ պահերին: Ես ունեմ այդպիսի ընկերներ, ովքեր ինձ համար ամենաթանկն են այս աշխարհում: Քանզի գիտակցում եմ, որ նրանք միշտ ինձ հետ են, իսկ ինչ վերաբերում է վեճերին, մենք վիճում ենք, բայց ես գիտեմ, որ այդ վեճերը մեզ երբեք չեն բաժանի,  քանզի այն չնչին բան է մեր ընկերության դեմ:

понедельник, 3 декабря 2012 г.

Խոսում ենք սիրո մասին


Սերը ամեն ինչ է` երջանկություն, կյանք, հույս…Սերը ամենավառ և ամենագեղեցիկ զգացումն է,  որ կա աշխարհում: Առանց սիրո կյանք չէր լինի: Կյանքի նախապայմաններից  մեկը սերն է ` մաքուր ու անկեղծ սերը: Չկա այնպիսի մարդ, որ ապրած չլինի այդ զգացմունքը, այդ երկնային բերկրանքը, չկա այնպիսի շնչավոր արարած, որ երբեք չսիրի: Որոշ մարդկանց կարծիքով հավերժական սեր գոյություն չունի, դա միայն նրանց երևակայության արդյունքն է:Նրանք կարծում են, որ դա փոքրիկ հորինվածք է, որին ուղղակի կուրորեն հավատում են մարդիկ: Իհարկե, փոքր տարիքում սերը  հորինվածք է, մանկական սեր, վառ գույներով ներկված նկար, ուղղակի փոքրիկ հեքիաթ: Ես նույնպես  ունեցել եմ այդպիսի սեր, բայց գիտակցել, որ դա միայն մանկական սեր է,  ուղղակի գեղեցիկ երազ: Բայց ինչ էլ որ լինի, միևնույնն է,  հավերժկան սեր չի կարող չլինել: Չէ˚ որ սիրո շնորհիվ են ստեղծվում ընտանիքները և կարողանում են հաղթահարել լավ ու վատ օրերը: Սերը ամեն ինչ է` աշխարհի կենարար աղբյուրը, խոսքեր չեմ գտնում սերը նկարագրելու համար,  միայն վերջում կասեմ` սիրե′ք և երբեք մի′ զղջացեք, որ սիրել եք, քանզի սերն է այս աշխարհը լցնում բարությամբ, հեքիաթով  ու լույսով: